in

Հավի մսով շատ համեղ ուտեստ ?? / Chicken Recipe Easy and Tasty


Հավ չինական ձևով ??
____
Ովքեր ինձ հետևում են ինստագրամում գիտեն, թե որքան եմ սիրում ասիական խոհանոց: Սա ամենահաջողված բաղադրատոմսերից է, հատկապես, որ պատրաստման համար շատ բաղադրիչներ պետք չեն: ?
Այս տարբերակով հավը շատ հյութեղ ու համեղ է ստացվում: ?
Բաղադրիչներ՝
?Հավի կրծքամիս
?Բուլղարական պղպեղ ?Ձու
?Ալյուր
?Սոյայի սոուս
?Տոմատի մածուկ (կարող եք շատ քիչ շաքար ավելացնել տոմատին)
?Չիլի պղպեղ
?Սխտոր
?Լիմոնի հյութ
?Ջուր
?Կանաչ սոխ
?Քունջութ
⃣Հավը կտրատել երկար ու բարակ: Թաթախել ձվի հետո ալյուրի մեջ ու տապակել 2 կողմից, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Հանել թավայից ու կես լիմոնի հյութ ճզմել:
⃣Նույն թավայի մեջ ավելացրեք կտրատած բուլղարական պղպեղը ու շոգեխաշեք մոտ 3-5 րոպե: Հանեք թավայից:
3️⃣Նույն թավայի մեջ ավելացրեք մանր կտրատախ սխտոր, չիլի ու 1գդալ տոմատի մածուկ: Կարող եք շատ քիչ շաքար ավելացնել, որ կոտրի թթվայնությունը: Ավելացրեք սոյայի սոուս ½ բաժակ, խառնեք 2 րոպե ու ավելացրեք ջուրը: Եռալուց հետո հավի կրծքամիսն ու պղպեղը հետ տեղափոխեք թավայի մեջ,խառնելով պահեք մոտ 5 րոպե: ?
?‍?Ստացվեց անչափ համեղ ուտեստ, որը կարող եք մատուցել բրնձի, լապշայի հետ: ?? Բարի ախորժակ: ?

source

Smoothie Recipes

How to get chicken dinner | Recipe for chicken dinner